ԻՊ-ը կապ չունի Բեյրութի պայթյունի հետ. Լիբանանի ՆԳՆ

11:01 • 13.06.16

Լիբանանի ներքին գործերի նախարարության ղեկավար Նոխադ Մաչնուկը հայտարարել է, որ պայթյունը, որը տեղի է ունեցել նախօրեին Բեյրութում, ուղղված է եղել լիբանանյան բանկի դեմ և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ կապ չունի, փոխանցում է Reuters-ը:



«Քաղաքականապես պարզ է, որ պայթյունի թիրախը եղել է միայն Blom բանկը»,- ասել է նախարարը:


Գործակալության տվյալներով՝ Լիբանանում քաղաքական ճգնաժամի պատճառով բանկը սկսել է փակել մի շարք մարդկանց հաշիվները, որոնք, հավանաբար, կապ ունեն «Հըզբոլլահ» շարժման հետ, որը վերահսկում է երկրի հարավը:



Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյրութի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել: ՆԳՆ-ում հայտնել են, որ ռումբը թողնված է եղել բանկի շենքի պատի մոտ` պայուսակի մեջ:

 

ԻՊ-ը կապ չունի Բեյրութի պայթյունի հետ. Լիբանանի ՆԳՆ