Հրապարակվել են Օռլանդոյի գեյ ակումբում տեղի ունեցած հարձակման առաջին կադրերը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի գեյ-ակումբի այցելուներից Ամանդա Ալվեարը նկարահանել է հարձակման առաջին վայրկյանները:
Կադրում լսվում են կրակոցներ, ինչից հետո տեսագրությունն ընդհատվում է:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ նկարահանած աղջիկը զոհվել է:
Pulse նույնասեռականների ակումբի վրա հարձակումը տեղի էր ունեցել հունիսի 12-ին: Զոհվել էր 50 մարդ՝ այդ թվում՝ աֆրիկյան ծագմամբ հարձակվողը՝ Օմար Մատինը:
Եվս 53 մարդ վիրավորվել է:










