Թուրքերն ու ֆինները դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի օդային տարածքում

11:21 • 13.06.16

Թուրքիայից և Ֆինլանդիայից տեսուչները դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի օդային տարածքում՝ Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, հայտնում է РИА Новости-ն:

 

«Հունիսի 13-17-ի ընթացքում Բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի իրականացման շրջանակում Թուրքիայի և Ֆինլանդիայի համատեղ առաքելությունը դիտորդական թռիչք կկատարի Ռուսաստանի Դաշնության երկնքում՝ СН-235 թուրքական ինքնաթիռով»,- ասել է Ռիժկովը:

 

Նրա խոսքով՝ թռիչքի կատարման ընթացքում ռուս մասնագետները կվերահսկեն թռիչքի համաձայնեցված պարամետրերի խիստ պահպանումը:

Թուրքերն ու ֆինները դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի օդային տարածքում