2015 թվականին կտրուկ ավելացել է սպառազինությունների գնման ծավալը. Bloomberg

13:40 • 13.06.16

Անցած տարի կտրուկ ավելացել է սպառազինությունների գնման ծավալը, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի հաշվին, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով HIS ընկերության Global Defence Trade ամենամյա հաշվետվությունը:

 

Անցած տարի զենքի և ռազմական տեխնիկայի ներմուծման ծավալն աճել է տասը տոկոսով և հասել 65 միլիարդ դոլարի: Դա 6,6 միլիարդով ավելի է 2014 թվականի համեմատ, գրում է Bloomberg-ը:

 

Englewood ընկերության տվյալներով՝ դա ամենախոշոր տարեկան աճն է վերջին տասը տարվա ընթացքում: Բացի Էր Ռիադից՝ սպառազինությունների գնումներն ընդհանուր առմամբ ավելացել են Մերձավոր Արևելքում և Հարավ-արևելյան Ասիայում:

 

Սաուդյան Արաբիան 2015 թվականին ավելացրել է գնումները մոտ երկու անգամ՝ մինչև 9,3 միլիարդ դոլար:

2015 թվականին կտրուկ ավելացել է սպառազինությունների գնման ծավալը. Bloomberg