Դոնալդ Թրամփը կրկին հնչեցրել է մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու կոչը

09:05 • 13.06.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի ղեկավարությանն անվանել է թույլ և կրկնել է մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու կոչը, գրում է РИА Новости-ն:



«Այն, ինչ տեղի է ունեցել Օռլանդոյում, միայն սկիզբն է: Մեր ղեկավարությունը թույլ է և ոչ արդյունավետ: Ես ընդունել եմ մարտահրավերը և կոչ արել արգելել մուտքը: Մենք պետք է խիստ լինենք»,- գրել է Թրամփը Twitter-ում:



Ավելի վաղ Թրամփը քննադատության էր ենթարկվել մուսուլմանների մուտքը ժամանակավորապես արգելելու առաջարկի համար:



Հիշեցնենք, որ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերայի ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում: Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով ամենախոշոր նման տեսակի միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում:

Դոնալդ Թրամփը կրկին հնչեցրել է մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու կոչը