Թուրքական թերթն Օռլանդոյում հարձակման զոհերին «այլասերվածներ» է անվանել

10:51 • 13.06.16

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կապված թերթը, մեկնաբանելով ամերիկյան Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում զանգվածային սպանությունը, հարձակման զոհերին «այլասերվածներ» և «շեղումներ ունեցող մարդիկ» է անվանել, գրում է The Daily Mail-ը:

 

Yeni Akit թերթը հրապարակել է հարձակման մասին հոդված՝ այն վերնագրելով «Բարում, ուր գնում են այլասերված միասեռականները, զոհերի թիվը հասել է 50-ի»:

 

Վերնագիրը բացասական արձագանքի է արժանացել համացանցում: Օգտատերերը ենթադրություն են հայտնել, որ այն ցույց է տալիս, որ թերթը գովաբանում է, այլ ոչ դատապարտում հարձակումը:

 

Հիշեցնենք, որ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում: Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով ամենախոշոր նման տեսակի միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում:

Թուրքական թերթն Օռլանդոյում հարձակման զոհերին «այլասերվածներ» է անվանել