Ոստիկանության աշխատանքը պասիվ է. Հայկ Խանումյան

20:45 • 13.06.16

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ իրեն ծեծի ենթարկողների բացահայտման գործում ոստիկանության աշխատանքը գնահատում է պասիվ: 

«Շատ արագ կարող էին կասկածյալների մեծ շրջանակ հայտնաբերել՝ այդքան նյութերի առկայության դեպքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նշեց, որ ոստիկանությանը տարբեր տվյալներ է ներկայացրել:

«Քննություն է գնում, չեմ ուզում մանրամասներ ներկայացնել, տարբեր փաստեր ունի ոստիկանությունը»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե որտեղի՞ց  գիտի իրեն ծեծի ենթարկող 7 անձանց, որոնց ճանաչել է, նա ասաց, որ այդ ծանոթները  կոնկրետ շրջանակ չեն ներկայացնում, տարբեր տեղեր են աշխատում:

Հարցին, թե սկզբում հայտարարել էր, որ իր ճանաչած 7 անձանց տվյալներն իր ընկերները ճշտում են, այսինքն՝ ոստիկանությանը չէ՞ր վստահում, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Վստահության կամ չվստահության հարց, հիմքեր չկա, դրանք ուղղակի տվյալներ են, կտեսնենք, թե ինչպես կաշխատի արդարադատությունը»:

Նա նշեց, որ ոստիկանության հետ նորմալ համագործակցում են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

haykkhanumyan

Ոստիկանության աշխատանքը պասիվ է. Հայկ Խանումյան