Երևանում ոստիկանական Hyundai-ն կողաշրջվել է, կան վիրավորներ (լուսանկարներ). Shamshyan.com
Երեկ` հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկանում ենք Shamshayan.com կայքից։
Ժամը 03:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին Երևանի բնակիչ, 28-ամյա Սամվել Աբազյանը իր վարած Hyundai մակնիշի 454 II 02 ծառայողական ավտոմեքենայով բախվել է Սարի Թաղ 2-րդ շարքի 60 տան ցանկապատին, իսկ հետո` հաստաբուն ծառին:
Ինչպես տեղեկանում ենք կայքից, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդ Ս. Աբազյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 35-ամյա Կարեն Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։












