Ալբուկերք քաղաքում պատանդների մասին ահազանգը կեղծ է եղել
ԱՄՆ-ի Նյու-Մեքսիկո նահանգի Ալբուկերք քաղաքի քաղաքապետարանում պատանդների առկայությունը, ըստ երևույթին, չար կատակ էր, հաղորդում է RIA Novosti-ին։
Ինչպես լրագրողներին պատմել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը՝ կրակոցների մասին առաջին հաղորդագրությունները հասել են 911 ծառայությանը տեղական ժամանակով 17։00-ին։ Դեպքի վայր է ժամանել հատուկ ստորաբաժանում, շենքը շրջափակվել է, իսկ հարակից փողոցները արգելափակվել։
Շինության ստուգումը ցույց է տվել, որ այնտեղ պատանդներ չկան, ամենայն հավանականությամբ, չեն էլ եղել։ Շենքում մի տղամարդու են հայտնաբերել, ում էլ կասկածում են կեղծ ահազանգ իրականացնելու մեջ։










