Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

12:27 • 14.06.16

Թուրքիայի հարավ-արևելյան Բիթլիս նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել։

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, հատուկ գործողության ընթացքում ականապատ ավտոմեքենա է հայտնաբերվել։

 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Հայտնի է միայն, որ Վանից եկած սպիտակ մեքենան կանգնեցվել է ոստիկանների կողմից։

 

Մեքենայի խուզարկության ընթացքում բեռնախցիկում պայթուցիկ է հայտնաբերվել։ Այն մասնագետների վերահսկողության ներքո պայթեցվել է։ Տուժածներ չկան, սակայն պայթյունի աղմուկը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում։

 

Նախօրեին խոշոր ահաբեկչություն էր կանխվել նաև Ստամբուլում։

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել