Նյու-Յորքի մանկական խաղահրապարակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 5 դեռահաս վիրավոր է

06:23 • 14.06.16

Նյու-Յորքում ոստիկանությունը որոնում է անհայտ անձի, ով հրազենից վիրավորել է հինգ դեռահասի, հաղորդում է ABC News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Բրուքլինի խաղահրապարակներից մեկում։

Ոստիկանությունը հայտարարել է, որ դեռահասներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Երկու դեռահասների մոտ ախտորոշվել է ձեռքերի վնասվածքներ։ Մյուս երեքը վիրավոր են այտից, ոտքից և փորից։ Տուժածները 15-18 տարեկան են։

Նյու-Յորքի մանկական խաղահրապարակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 5 դեռահաս վիրավոր է