Գերմանիայում կրակել են փախստականների ճամբարի վրա

09:10 • 14.06.16

Գերմանական Լինգեն քաղաքում պնևմատիկ զենքից կրակել են փախստականների ճամբարի ուղղությամբ, գրում է Reuters-ը:



Ճամբարի 2 բնակիչներ թեթև վնասվածքներ են ստացել: Մակեդոնիայից 5-ամյա աղջիկը ոտքի վնասվածք է ստացել, տուժել է նաև 18-ամյա սիրիացի: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն է ցուցաբերվել:



Միջադեպը տեղի է ունեցել կիրակի, սակայն ոստիկանությունը միայն հիմա է հայտնում այդ մասին:

Իրավապահները կասկածում են 21-ամյա գերմանացու: Նրա բնակարանում, որտեղից, ականատեսների խոսքով, կրակել են, ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել, որի ընթացքում զենք-զինամթերք է առգրավել:



Կասկածյալը դեռևս չի ձերբակալվել, սակայն նրա հանդեպ հետաքննություն կտարվի: Հանցագործության դրդապատճառները պարզված չեն:

 

Գերմանիայում կրակել են փախստականների ճամբարի վրա