Փարիզում ոստիկանին սպանած և պատանդներ վերցրած տղամարդը հավատարիմ է եղել ԻՊ-ին
Երեքշաբթի Փարիզի մերձակայքում ոստիկանին սպանած և նրա ընտանիքը պատանդ վերցրած տղամարդը հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը պատկանելու մասին, հաղորդում է France Press գործակալությունը։
Հիշեցնենք, որ Փարիզում տղամարդը հարձակվել էր իր հարևանի վրա և դանակի մի քանի հարված հասցրել նրա որովայնին, ինչից հետո պատանդ էր վերցրել զոհի կնոջն ու որդուն։ Հանցագործը վնասազերծվել էր հատուկ օպերացիայի ժամանակ։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին կնոջ անկենդան մարմինը, բայց երեք տարեկան երեխան ողջ ու առողջ է։










