Ճապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 800 մարդ է հոսպիտալացվել շոգի պատճառով
Ճապոնիայում վերջին շաբաթվա ընթացքում շոգի պատճառով առնվազն 880 մարդ է հոսպիտալացվել, հայտնել է երկրի գլխավոր հրշեջ ծառայությունը, որը կատարում է նաև ԱԻՆ-ի և շտապօգնության գործառույթները:
Գերատեսչության տվյալներով՝ հոսպիտալացվածների մոտ կեսը 65 տարեկանից մեծ է, մահվան դեպքեր չեն գրանցվել: Այսպիսով՝ ապրիլի 25-ից, երբ երկրի տարբեր շրջաններում շոգ եղանակ է հաստատվել, Ճապոնիայում հոսպիտալացվել է ավելի քան 4.000 մարդ, նրանցից մեկը մահացել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայի կենտրոնական մասում շոգ եղանակը հաստատվել է մի քանի շաբաթ առաջ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև +30 աստիճան:










