Ճապոնիայում ապրիլյան երկրաշարժերի հետևանքով գրեթե 6,5 հազար մարդ շարունակում է մնալ ապաստարաններում

07:04 • 14.06.16

Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայի մոտ 6.5 հազար բնակիչ շարունակում է նախկինի նման ապրել երկրաշարժերից հետո փախստականների համար նախատեսված ապաստարաններում։ Նշենք, որ երկրաշարժերը այս շրջանը ցնցել են ողջ ապրիլի ընթացքում։ Այդ մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը, որը աղետի գոտում սեփական հետաքննությունն է անցկացրել։  

Ապրիլի 14-ից սկսված երկրաշարժերի հետևանքով, որոնցից մեկը եղել է 7 մագնիտուդ հզորությամբ, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է ավելի քան 30 հազար տուն։ Հիմա իշխանությունները կառուցում են ավելի քան 3 հազար ժամանակավոր կացարան տարհանվածների վերաբնակեցման համար, սակայն դրանցից շահագործման է հանձնվել միայն 90-ը։

Նշենք, որ աղետի հետևանքով մահացել է 49 մարդ, մեկը անհետ կորել է։  Եվս 20-ը մահացել է տարհանման կետերում սթրեսի հետևանքով սրված հիվանդություններից։ 

Ճապոնիայում ապրիլյան երկրաշարժերի հետևանքով գրեթե 6,5 հազար մարդ շարունակում է մնալ ապաստարաններում