Մալայզիայում արգելել են առաջին իսլամական ավիաընկերության թռիչքները
Մալայզիայի իշխանություններն արգելել են առաջին ավիաընկերության թռիչքները, որը սկսել է սպասարկել ուղևորներին շարիաթի նորմերի համաձայն, գրում է BBC-ն:
Երկրի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը չեղարկել է Rayan Air իսլամական ավիաընկերության լիցենզիան՝ հետաքննությունից 3 ամիս անց:
Նշվում է, որ դա կապված է խախտումների հետ, որոնք ընկերությունը թույլ է տվել իր աշխատանքում: Մասնավորապես՝ խոսքը թռիչքների անվտանգության ոլորտում խախտումների մասին է:
Ինչպես նաև հաճախ բողոքներ են ստացվել, որ չվերթները չեղարկվում են, երբ օդաչուները մասնակցում են գործադուլներին:
Ավիաընկերությունը սկսել է իր աշխատանքը նախորդ տարվա դեկտեմբերին: Թռիչքների ընթացքում ուղևորներին առաջարկվում են միայն մուսուլմանական ուտեստներ, իսկ ցանկացած ալկոհոլ խստիվ արգելվում է։ Բացի այդ, ուղեկցորդուհիները պարտադիր հիջաբ են կրում:
Ավիաընկերությունն ունի 2 ինքնաթիռ, այնտեղ աշխատում են 8 օդաչուներ և անձնակազմի 50 անդամներ:










