Նյու-Յորքի մանկական խաղահրապարակում կրակոցներ են եղել. կան զոհեր
Բրուքլինի մանկական խաղահրապարակներից մեկում մի քանի մարդու գնդակահարել են։ Ինչպես տեղեկացնում է interfax.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, կրակոցները սկսվել են մանկական խաղահրապարակի տարածքում տեղական ժամանակով 17:00-ին:
Զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդվում։ Լրատվամիջոցները հաղորդում են ամենաքիչը երկու վիրավորների մասին։ 6 մարդու տեղափոխել են Kings County Hospital հիվանդանոց։ Նրանց վիճակի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան։
Չի հրապարակվում նաև զոհերի տարիքը։ Ոստիկանությունը փակել է զբոսայգին՝ հետաքննության նպատակով։










