Օբաման կայցելի Օռլանդո և կհանդիպի ահաբեկչության զոհերի ընտանիքների հետ

05:43 • 14.06.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ կայցելի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք, որտեղ կհանդիպի գիշերային ակումբում կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ հաղորդում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան աֆղանական ծագմամբ 29-ամյա ամերիկացի Օմար Մատինը ակումբում գնդակահարել էր 49 մարդու, վիրավորել՝ 50-ին։ Ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով նա սպանվել է։ Իրավապահ մարմինները հետաքննում են գործը որպես ահաբեկչություն՝ ստուգելով մարդասպանի կապը ահաբեկչական խմբավորման հետ։

Օբաման կայցելի Օռլանդո և կհանդիպի ահաբեկչության զոհերի ընտանիքների հետ