Ֆիլիպիններում «Աբու Սայաֆ» խմբավորման գրոհայինները սպանել են Կանադայի քաղաքացու
Ֆիլիպինների կառավարությունը հայտնել է, որ «Աբու Սայաֆ» խմբավորման գրոհայինները սպանել են Կանադայի քաղաքացի Ռոբերտ Հոլին, ով իրենց մոտ պատանդ էր պահվում, հայտնել են երկրի իշխանությունները: Ավելի վաղ գրոհայինները մի քանի մլն դոլար էին պահանջել նրա համար, փոխանցում է BBC-ն:
2015թ. սեպտեմբերի կեսերին անհայտ զինված անձինք հյուրանոցից առևանգել էին Կանադայի 2, Նորվեգիայի 1 քաղաքացու և Ֆիլիպինների քաղաքացուհու։
Այս տարվա ապրիլին գրոհայինները սպանել էին Կանադայի քաղաքացի Ջոն Ռիդսդելին:
«Աբու Սայաֆ» խմբավորումը հիմնվել է 1990-ականների սկզբին:










