Ոստիկանությունը բանակցություններ է վարում Փարիզի մերձակայքում պատանդներ վերցրած անձի հետ

02:40 • 14.06.16

Դեռևս չի հաստատվել այսօր Փարիզի մերձակայքում ոստիկանի սպանած և նրա ընտանիքը պատանդ վերցրած անձի ինքնությունն ու դրդապատճառները՝ հաղորդում է France Press-ը։

«Մենք այս պահին տեղեկություններ չունենք ոչ այդ մարդու անձի, ոչ էլ դրդապատճառների վերաբերյալ»,- գործակալությանն ասել է Ֆրանսիայի ՆԳՆ ներկայացուցիչը։

Ոստիկանության հատուկ ջոկատայինները նրա հետ բանակցություններ են վարում։

Ըստ ոստիկանների տվյալների՝  հանցագործը պատանդ է վերցրել սպանված ոստիկանի կնոջն ու որդուն։

Ոստիկանությունը բանակցություններ է վարում Փարիզի մերձակայքում պատանդներ վերցրած անձի հետ