Ոստիկանությունը շրջափակել է Ալբուկերքի քաղաքապետարանը պատանդների մասին հաղորդագրությունից հետո

05:01 • 14.06.16

 

Ոստիկանությունը շրջափակել է ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգի Ալբուքերք քաղաքի քաղաքապետարանը կրակոցների և պատանդների մասին հաղորդագրությունից հետո։ Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով տեղի իշխանություններին։

 

Ըստ BNO News-ի տվյալների՝ զինված տղամարդը պատանդ է վերցրել քաղաքապետարանի շենքում։ Շենքը շրջափակված է, հարակից փողոցները փակ են։ Տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն ստացվել։  

 

Ավելի ուշ ոստիկանությունը մանրամասնել է, որ զինված տղամարդու վերաբերյալ տեղեկությունը դեռ չի հաստատվել։

«Այս պահին կրակոցների մասին վկայություններ չկան։ Փորձում ենք պարզել՝ կան արդյոք պատանդներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը շրջափակել է Ալբուկերքի քաղաքապետարանը պատանդների մասին հաղորդագրությունից հետո