Ֆրանսիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ` կապված ռուս երկրպագուների ձերբակալության հետ
Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիփերին կանչել են ՌԴ ԱԳՆ` կապված ռուս երկրպագուների ձերբակալման հետ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վկայակոչելով ՌԴ արտաքին հարցերով գերատեսչության կայքի հաղորդագրությունը, նրան բողոք է ներկայացվել:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ ֆրանսիացի դիվանագետի ուշադրությունը հրավիրել են ռուս քաղաքացիների նկատմամբ կիրառված միջոցների խտրական բնույթի վրա: Մարսել քաղաքի դատախազի որոշմամբ` 43 ռուս երկրպագուներ կալանավորվել են 48 ժամով` հետաքննչական գործողություններ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ֆրանսիական ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է ռուս երկրպագուներին, որոնք ավտոբուսով մեկնում էին Լիլ` ներկա գտնվելու այսօր կայացած Ռուսաստան-Սլովակիա հանդիպմանը:










