Բակո Սահակյանը և ՀՀ ՊՆ գլխավորի շտաբի պետի տեղակալը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

12:14 • 15.06.16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

 


 

 

 

                                                                                          

Բակո Սահակյանը և ՀՀ ՊՆ գլխավորի շտաբի պետի տեղակալը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր