Բեռլուսկոնին սրտի վիրահատությունից հետո գիտակցության է եկել ու իրեն լավ է զգում

14:13 • 15.06.16

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սրտի բարդ վիրահատությունից հետո արդեն գիտակցության է եկել ու իրեն լավ է զգում:



Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի կրտսեր եղբայրը` Պաոլո Բեռլուսկոնին:



«Մարդը սրտի վիրահատություն է տարել և որոշ ցավեր ունի: Բայց ինչպես միշտ` նա շարունակում է մարտիկ մնալ»,-San Raffaele հիվանդանոցից դուրս գալով` ասել է Պաոլո Բեռլուսկոնին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 79-ամյա քաղաքական գործիչը վիրահատվել է երեքշաբթի: Վիրահատությունը տևել է 4 ժամ: Բժիշկ Օտավիո Ալֆիերին հայտնել է, որ ամեն ինչ բարեհաջող է անցել:

 

 

 

Բեռլուսկոնին սրտի վիրահատությունից հետո գիտակցության է եկել ու իրեն լավ է զգում