Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը հաշվել է ԵՄ-ից երկրի դուրս գալու կորուստները

17:24 • 15.06.16

Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հաշվարկել է կորուստները, որոնք կկրի երկրի տնտեսությունը Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու դեպքում, հայտնում է The Wall Street Journal-ը:

 

ԵՄ-ի կազմում երկրի մնալու օգտին հանդես եկող Օսբորնի կարծիքով, եթե հանրաքվեն հաջող ընթացք ունենա, կառավարությանն առաջիկա չորս տարիներին կպահանջվի մոտ 30 միլիարդ ֆունտ սթերլինգ (42,8 միլիարդ դոլար): Այդ գումարները կուղղվեն բյուջեի դեֆիցիտին, որն անխուսափելիորեն կառաջանա տնտեսության աճի դանդաղեցման պատճառով: Այդ դեպքում կառավարությունը ստիպված կլինի ավելացնել հարկերը և զգալիորեն կրճատել վճարումները:

 

Անցած շաբաթ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալը «տնտեսության տակ ռումբ կդնի»:

 

Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին։

 

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը հաշվել է ԵՄ-ից երկրի դուրս գալու կորուստները