Disney World այգին ալիգատորի պաճտառով երեխայի անհետանալուց հետո փակվել է

22:47 • 15.06.16

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Walt Disney World  զվարճանքների կենտրոնը, որտեղ ալիգատորը երեխայի էր քաշել-տարել ջուրը, որոշում է կայացրել փակել իր բոլոր լողափերը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով, որ երեխայի որոնման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 60 մարդ, մասնավորապես, շերիֆի օգնականները և վայրի բնության պահպանության աշխատակիցները: Բացի այդ կորած տղային փնտրում են հիդրոլոկատորի և ուղղաթիռների օգնությամբ:

Միջադեպը պատահել է հունիսի 15-ի առավոտյան`Grand Floridian Resort & Spa հյուրանոցի  մոտակայքում: Երեխայի որոնումների ընթացքում 4 ալիգատոր է սպանվել, սակայն կենդանիների բացման ժամանակ երեխայի մնացորդներ չեն հայտնաբերվել:

 

 

Disney World այգին ալիգատորի պաճտառով երեխայի անհետանալուց հետո փակվել է