Գերմանիայի ՆԳ նախարարը կոչ է արել բնակչությանը զգոն լինել ահաբեկչությունների վտանգի առնչությամբ

12:00 • 15.06.16

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը կոչ է արել երկրի բնակչությանն ավելի զգոն լինել ահաբեկչությունների վտանգի առնչությամբ: Այդ մասին նա հայտարարել է Rheinische Post–ին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:

 

«Այժմ մենք պետք է պատրաստվենք ոչ միայն առանձին հարձակումների, այլև խառը հարձակումների, ինչպես եղել է Փարիզում (2015 թվականի նոյեմբերի 13-ին- Խմբ.), ինչպես նաև միջազգային մակարդակում համակարգված ահաբեկչությունների»,- հայտարարել է դե Մեզյերը:

 

Ներքին գործերի նախարարը նշել է, որ բնակչությունը պետք է շատ զգոն լինի, երբ խոսքն ընտանիքի անդամների, հարևանների կամ ընկերների ծայրահեղականացման մասին է:

 

«Իշխանություններին հաղորդումներն անհրաժեշտ են ահաբեկչությունները կանխելու համար»,- հայտարարել է նա:

 

Դե Մեզյերը նաև ընդգծել է, որ ծայրահեղականացումը տեղի է ունենում ոչ միայն համացանցում, այլև մարդկանց շրջապատում:

 

Գերմանիայի ՆԳ նախարարը կոչ է արել բնակչությանը զգոն լինել ահաբեկչությունների վտանգի առնչությամբ