Ճապոնիայում գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Ճապոնական Իբարակի պրեֆեկտուրայում գտնվող օրգանական պարարտանյութերի գործարանում այսօր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Պայթյունի հետևանքով շինության տանիքը փլուզվել է, ներսում ամբողջը մոխրի է վերածվել, իսկ հարակից շինությունների ապակիները կոտրվել են։
Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։ Քննություն է ընթանում։










