Սանկտ Պետերբուրգի նահանգապետը Դուդերգոֆյան ջրանցքի կամուրջն անվանակոչել է Ախմադ Կադիրովի անունով
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն Դուդերգոֆյան ջրանցքի վրա կառուցված կամուրջն անվանակոչել է Չեչնիայի առաջին նախագահ Ախմադ Կադիրովի պատվին:
Ինչպես հաղորդում է Medusa գործակալությունը, վկայակոչելով երկու աղբյուրի, քաղաքի ղեկավարն ստորագրել է համապատասխան բանաձևը: Պաշտոնապես այս մասին կհայտարարեն հունիսի 16-ին:
Սնակտ Պետերբուրգի օրենսդրական ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավորն առաջարկել է հրաժարվել կամուրջը Կադիրովի անունով կոչելուց, սակայն նրա բարձրախոսն անջատվել է, և նրա առաջարկը չի քննարկվել:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-ին բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են կամուրջը չանվանակոչել Կադիրովի պատվին:










