Ի՞նչ է Հայաստանից արտահանվել Ադրբեջան. ՊԵԿ-ի պարզաբանումը
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է, թե երբ և ինչ նպատակով է Հայաստանից Ադրբեջան արտահանվել «9306» կոդով ապրանք:
Tert.am-ի հարցին ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պարզաբանման մեջ ասվում է հետևյալը. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ 23.06.2015թ. «ՀՀ Հրաձգության ֆեդերացիա»-ի կողմից Հայաստանից Ադրբեջան (Եվրոպայի խաղերի կազմկոմիտե) է արտահանվել «Փամփուշտներ 5.6 մմ» 400 փամփուշտ 84.55 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»:










