Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները կռվել են Նիդեռլանդների պատվիրակության առաջ (տեսանյութ)

14:36 • 15.06.16

Ուկրաինայի Գերագույն ռադայի լիագումար նիստի ժամանակ որևէ խմբակցության անդամ չհանդիսացող պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը կռվել է «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության անդամ Դմիտրի Կոլեսնիկովի հետ: Միջադեպի տեսանյութը չորեքշաբթի օրը հրապարակել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

 

Ծեծկռտուքը տեղի է ունեցել, երբ Կոլեսնիկովը պահանջել է ընդունել Լվովի քաղաքապետի վերընտրությունների մասին որոշումը: Պատգամավորը ելույթ է ունեցել ռուսաց լեզվով:

 

Պարասյուկը փորձել է ուժով կանգնեցնել նրա ելույթը, բայց նրան շրջապատել են «Ընդդիմադիր դաշինքի» մի քանի ներկայացուցիչներ և սկսել են ծեծել: Պատգամավորը պաշտպանվել է ձեռքերով, բայց բախման ընթացքում հասցրել են վնասել նրա հոնքը և կոտրել քիթը:

 

«ՌԻԱ Նովոստի- Ուկրաինա»-ն նշում է, որ Ռադայի նիստի ժամանակ ներկա է եղել Նիդեռլանդներից պատվիրակություն:

 

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները կռվել են Նիդեռլանդների պատվիրակության առաջ (տեսանյութ)