Հայաստանը բուֆերային պետություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև. South Front (տեսանյութ)

12:41 • 15.06.16

Սիրիայի իշխանություններին օգնության հարցում Ռուսաստանի ռազմական ներգրավումը հանգեցրել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Վերջինս մինչև վերջերս ընկալվում էր եթե ոչ դաշնակից, ապա առնվազն ամուր գործընկեր, գրում է southfront.org կայքը:

 

Քանի դեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ռուսաստանի վստահությանը դավաճանելու պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, իրադարձությունների այս անսպասելի շրջադարձը մեծացրել է Հայաստանում ռուսական զորակազմի կարևորությունը:

 

Հայաստանը ոչ միայն կապված է Ռուսաստանի հետ հավաքական անվտանգության մի շարք պայմանագրերով, այլ նաև երկար սահման ունի Թուրքիայի հետ, որն, ի վերջո, ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես նաև Ադրբեջանի և Վրաստանի հետ, որոնք երկուսն էլ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի հետ կապեր են հաստատում: Դա նշանակում է, որ Հայաստանն Անդրկովկասում Բելառուսի համարժեքն է՝ բուֆերային պետություն անսպասելի թշնամացած ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև:

 

Սիրիայի ապագայի վերաբերյալ Ռուսաստան-ՆԱՏՕ կարծիքների տարբերությունների ցանկացած սրացում անպայմանորեն կներառի այդտեղ արդեն տեղակայված ռուսական զորքերը, ինչպես նաև հնարավոր համալրումները, որոնք կարող են ուղարկվել տարածք: Հայաստանում ռուսական ուժերի ներկայությունը նաև կարևոր է դեռևս Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի չլուծված հակամարտության պատճառով:

 

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական կարևորությունը և նրա քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի միջոցով՝ պետք է նաև հիշել, որ Հայաստանը գայթակղիչ «գունավոր հեղափոխության» թիրախ է: Այդ պատճառով այդտեղ տեղակայված ռուսական զորքերը կարող են իրենց ճակատում տեղակայված ուժերի մաս համարել:

 

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան գտնվում է ՆԱՏՕ-ի սերտ հարևանությամբ, որը պահանջում է օդային հարձակման դեմ պաշտպանություն:

 

Ռուսաստանի ներկայիս ազգային անվտանգության ծրագրերը նախատեսում են Հայաստանում ռուսական ուժերի թվի մեծացում՝ որպես տարածաշրջանային անվտանգության երաշխավորման հարցում ՀԱՊԿ-ի դերի ուժեղացման մի մաս և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման պատասխան: Թե հետո ինչ տեղի կունենա՝ կախված է Արևմուտքից: Եթե այն շարունակի պնդել առճակատման ուղղությունը շարունակելու հարցում, Հայաստանում ռուսական ուժերը կարող են մեծապես բարդացնել նրա ռազմավարական հաշվարկները:

 

 

 

Հայաստանը բուֆերային պետություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև. South Front (տեսանյութ)