Ուզբեկստանը սահմանափակել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

11:08 • 15.06.16

Ուզբեկստանը ժամանակավորապես փակել է հարևան պետությունների հետ սահմաններին գտնվող անցակետերը: Այս մասին հայտնել է Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը:

 

«Այսօրվանից Ուզբեկստանը դադարեցնում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների մուտքը, որոնք Ուզբեկստան են մտնում Ղրղզստանից, Տաջիկստանից, Ղազախստանից և Թուրքմենստանից»,- ասվում է հաղորդագրությունում:



Սահմանափակումը կգործի մինչև այս տարվա հունիսի 25-ը:



Ղրղզստանում կարծում են, որ նման քայլերը կապված են երկրում անվտանգության միջոցառումների ուժեղացման հետ՝ հունիսի 23-24-ը Տաշքենդում անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովի կապակցությամբ:

 

Ուզբեկստանը սահմանափակել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր