Վենեսուելան վերականգնել է հնգօրյա աշխատանքային շաբաթը

11:22 • 15.06.16

Վենեսուելայի պետական ծառայողները նախկինի պես աշխատանքի կգնան շաբաթը հինգ օր, այլ ոչ երկու, ինչպես եղել է վերջին մեկուկես ամսին, հայտնել է էլեկտրաէներգիայի հարցերով նախարար Լուիս Մոտա Դոմինգեսը, հայտնում է korrespondent.net-ը:

 

Նախարարի խոսքով՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվան անցումը կապված է ջրամբարում ջրի մակարդակի աստիճանական վերականգնման հետ:

 

«Այսօրվանից աշխատանքային են կրկին դառնում չորեքշաբթին, հինգշաբթին և ուրբաթը, կաշխատեն մինչև ժամը մեկը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մոտա Դոմինգեսը:

 

Վերականգնվում են նաև ուրբաթ օրերին դպրոցներում դասերը, որոնք նախկինում չեղյալ էին հայտարարվել էլեկտրաէներգիայի պակասի պատճառով:

 

Վերջին տարիներին Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մատակարարման մասշտաբային անջատումները հազվադեպ չեն:

 

Վենեսուելան վերականգնել է հնգօրյա աշխատանքային շաբաթը