Վրաերթ Երևանում, քաղաքացին հիվանդանոցում մահացել է

20:14 • 15.06.16

Հունիսի 15-ին՝ ժամը 16.26-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայի և Ա.Ավետիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ. Հ.-ը իր վարած «Toyota»  մակնիշի 40 AA 008 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված քաղաքացու, ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մահացել է:

 

Վրաերթ Երևանում, քաղաքացին հիվանդանոցում մահացել է