Brexit-ը աղետ կդառնա եվրոպական տնտեսության համար. Մարիո Ռախոյ

02:08 • 16.06.16

Եթե Brexit-ի կողմնակիցները հունիսի 23-ի հանրաքվեի ընթացքում հավաքեն ձայների մեծամասնությունը և Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից՝ դա ոչ միայն աղետ կլինի բրիտանական, այլև եվրոպական տնտեսության համար։  Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիո Ռախոյը։

EFE  գործակալության փոխանցմամբ՝ Ռախոյը կարծում է, որ ԵՄ-ից դուրս գալը կդառնա վերջին տարիների ընթացքում վատագույն տնտեսական նորությունը։

«Հույս ունեմ, որ Մեծ Բրիտանիայի հպատակաները ի վերջո կքվեարկեն Եվրոպայում մնալու օգտին, քանի որ մենք՝ եվրոպացիներս, ուզում ենք, որ նրանք մնան։ Ինչպես կարող ենք չուզել, եթե միայն Իսպանիա տարեկան ժամանում է 15 մլն բրիտանացի, այստեղ ապրում է 400 հազար բրիտանացի, իսկ շատ իսպանացիներ ապրում և աշխատում են Միացյալ Թագավորությունում»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Դրա հետ մեկտեղ, EFE գործակալության հետ զրույցում անանուն մնացած իսպանական կառավարության անդամները իրենց դժգոհությունն են հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի Ջիբլարթար կայանալիք այցի կապակցությամբ, քանի որ այդ տարածքը վիճելի է Իսպանիայի և Միացյալ Թագավորության համար։ Նշենք, որ 1968թ-ից հետո սա բրիտանական վարչապետի առաջին այցն է այդ տարածք։

Brexit-ը աղետ կդառնա եվրոպական տնտեսության համար. Մարիո Ռախոյ