Չինաստանում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է մահացել (լուսանկարներ)
Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների և սողանքների հետևանքով 13 մարդ է մահացել, նույնքան մարդ գտնվում է անհետ կորածների ցուցակում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ջրհեղեղները դարձել են հարյուրավոր տների ոչնչացման պատճառ, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, տնտեսական վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հսկայական կարկուտը 18.000 ավտոմեքենա է վնասել Չինաստանի հյուսիսում:













