ՃՏՊ Երևանում` իրանական բեռնատարների մասնակցությամբ. 3 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ). shamshyan.com

15:07 • 16.06.16

Երևանում այսօր ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտայի և Բաղյան-Հովհաննիսան փողոցների խաչմերուկում բախվել են 24-ամյա Գևորգ Սահակյանի վարած ГАЗ 2105 մակնիշի 15ՕՍ 221 համարանիշի, 49-ամյա Արթուր Հակոբյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 1669 Տ համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացիների վարած բեռնատար ավտոմեքենաները: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով 3 հոգի, ովքեր եղել են թիվ 58 երթուղին սպասարկող ГАЗель-ի ուղևորները, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատարի վարորդներից  մեկը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



 



 

 

ՃՏՊ Երևանում` իրանական բեռնատարների մասնակցությամբ. 3 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ). shamshyan.com