Հայազգի Դենի Թարկանյանը հաղթել է Նևադայի Կոնգրեսի ընտրությունների նախնական փուլում

11:32 • 16.06.16

ԱՄՆ-ում հայազգի քաղաքական գործիչ, հանրապետական Դենի Թարկանյանը մասնակցել է Նևադայի նահանգային կոնգրեսի ընտրություններին ու հաղթել Հանրապետական կուսակցությունից թեկնածուների նախընտրական փուլում՝ առաջ անցնելով Մայքլ Ռոբերթսոնից:



Ինչպես նշում է Asbarez -ը, այժմ թեկնածուն շարունակելու է իր պայքարն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղ զբաղեցնելու համար:


Նոյեմբերին կայանալիք ընտրություններին Թարկանյանի մրցակիցն է լինելու դեմոկրատ թեկնածու Ջեքի Ռոսենը:


Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն աջակցում է հաջողակ գործարար Թարկանյանին, քանի որ վերջինիս ուշադրության կետրոնում մշտապես հայ-ամերիկյան հարաբերություններն են ու հայ համայնքին առնչվող հարցերը:

 

 

Հայազգի Դենի Թարկանյանը հաղթել է Նևադայի Կոնգրեսի ընտրությունների նախնական փուլում