Եգիպտոսը հայտարարել է Միջերկրական ծովի հատակին A320-ի բեկորները հայտնաբերելու մասին
Միջերկրական ծովում EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի բեկորների որոնման գործողությանը մասնակցող «Ջոն Լեթբրիջ» հետազոտական նավը հայտնաբերել է մի քանի հատված, որտեղ գտնվում են ինքնաթիռի բեկորները: Այդ մասին հայտնել են ավիավթարի հետաքննությամբ զբաղվող եգիպտական հանձնաժողովից, հայտնում է Reuters-ը:
Հանձնաժողովի տրամադրության տակ կան նավից արված լուսանկարներ: Որոնողական թիմը կզբաղվի բեկորների գտնվելու վայրերի քարտեզը կազմելով:
Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից մայիսի 19-ի վաղ առավոտյան: Ինքնաթիռում եղել է 66 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 10 անդամ: Ինքնաթիռի կործանման պատճառը հայտնի չէ:










