Էլ-Չապոյի գործընկերոջը ձերբակալել են Մեքսիկա վերդառնալուց հետո
Մեքսիկայում ձերբակալվել է թմրավաճառ Էկտոր «Էլ Գուերո» Պալման, ով վերջերս դուրս էր եկել ամերիկյան բանտից կոկոյին վաճառելու համար ստացած պատիժը կրելուց հետո, հաղորդում է Reuters-ը։
Նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի նախկին աջակիցը ձերբակալվել է քաղաքամերձ Մատամորոսում, իսկ մեղադրանքը դեռ չի մանրամասնվել։
Պալման հինգ տարի է անցկացրել խիստ ռեժիմի մեքսիկական բանտում, 2007թ-ին հանցագործին ուղարկել էին ԱՄՆ, սակայն նա կարողացել էր ժամանակից շուտ ավարտել պատիժը լավ պահվածքի համար և ետ էր ուղարկվել հայրենիք։










