Շվեյցարիան հետ է կանչում Եվրամիությանն անդամակցելու հայտը

11:50 • 16.06.16

Շվեյցարիան հետ է կանչում Եվրամիությանը միանալու իր դիմումը, որը ներկայացրել է 1992 թվականին: Նման որոշում է կայացրել Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը, հայտնում է Neue Zurcher Zeitung-ը:

 

Դիմումը հետ կանչելու մասին օրենքի նախագծի օգտին քվեարկել է Կանտոնների խորհրդի 27 պատգամավոր, դեմ է քվեարկել 13 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել:

 

Ավելի վաղ դիմումը հետ կանչելու օգտին քվեարկել է նաև Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը:

 

ԵՄ իշխանությունները կտեղեկացվեն այն մասին, որ դիմումը «հետ կանչվածի կարգավիճակ ունի», գործընթացը բացատրել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը: