Անկարգություններ Ֆրանսիայում, ձերբակալվել է մոտ 40 անգլիացի ֆուտբոլային երկրպագու (տեսանյութ)

08:59 • 16.06.16

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 36 մարդու Լիլ քաղաքում անգլիացի ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ մի քանի բախումներից հետո, գրում է BBC-ն:


Համաձայն ֆրանսիացի իրավապահների տեղեկությունների` ձերբակալություններն իրականացվել են չորեքշաբթի, 16 մարդ հոսպիտալացվել է:



Լիլ քաղաքում ոստիկանությունը չորեքշաբթի ցրել է հարյուրավոր անգլիացի երկրպագուների: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:



Անկարգություններին հիմնականում անգլիացիներ են մասնակցել: Նրանք Լիլ են ժամանել իրենց թիմի խաղից առաջ, որը կանցկացվի հինգշաբթի՝ հարևան Լանս քաղաքում:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

Անկարգություններ Ֆրանսիայում, ձերբակալվել է մոտ 40 անգլիացի ֆուտբոլային երկրպագու (տեսանյութ)