Տանիքները կաթում են, պետք է զոնտիկով զուգարանում նստես. Բաքվից եկած փախստականները բնակարան են պահանջում (տեսանյութ)

15:31 • 16.06.16

28 տարի Երևանի Սեբաստիա 3Ա հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Բաքվից եկած փախստականների 26 ընտանիքներն այսօր Կառավարության շենքի դիմաց պահանջում էին իրենց ապահովվել բնակարաններով։

Նրանց խոսքով՝ իրենց հանրակացարանի շենքը 2003 թվականին վաճառվել է Մխիթար Գոշ համալսարանին։ Պայմանագրում գրված է եղել, որ շենքի սեփականատերը պարտավոր է բնակիչներին տեղափոխելիս ապահովվել նոր բնակարանով, բայց ո՛չ տեղափոխում է, ո՛չ էլ պետությունն է հետամուտ լինում այդ խնդրի լուծմանը։ Բնակիչների խոսքով՝ իրենք անմարդկային պայմաններում են ապրում։

«Էս ապրել ա, որ մենք ենք ապրում։ Ոչ մի հարմարություն չկա, սաղ տանիքները կաթում ա, պետք ա զոնտիկը վերցնես, գնաս զուգարանում նստես»,-դժգոհեց հանրակացարանի բնակիչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։



 

 

Տանիքները կաթում են, պետք է զոնտիկով զուգարանում նստես. Բաքվից եկած փախստականները բնակարան են պահանջում (տեսանյութ)