ԵԱՏՄ երկրները փորձագիտական խորհրդակցություններ կանցկացնեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ
Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ երկրները հունիսի վերջին փորձագետների մակարդակով բանակցություններ կանցկացնեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:
«Մենք հունիսի վերջին բանակցություններ ենք ծրագրել: Դրանք կլինեն ԵԱՏՄ երկրների մասնագետների մակարդակով խորհրդակցություններ»,- ասել է Լիխաչովը:
Նա հավելել է, որ բանակցությունների ժամանակ կքննարկվեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մոտեցումները:
«Քանի որ Իրանը չի մտնում Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ և այնտեղ գործում են առևտրի կարգավորման ազգային հատուկ միջոցներ, պետք է հասկանալ, թե ինչպես կկարողանանք մեր շահերը հարմարեցնել այդ օրենքներին»,- հայտարարել է Լիխաչովը:










