Արքայազն Ուիլյամը հայտնվել է գեյ-ամսագրի շապիկին (լուսանկար)
Բրիտանական թագավորական տան ներկայացուցիչը պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է գեյ-ամսագրի շապիկին: Եվ դա կապված է ամերիկյան Օռլանդո քաղաքին աջակցություն ցուցաբերելու հետ, գրում է buro247.ru-ն:
Արքայազն Ուիլյամի հանդիպումը բրիտանական Attitude ԼԳԲՏ-ամսագրի ներկայացուցիչների հետ կայացել է հունիսի 12-ին Քենսինգթոնյան պալատում` Օռլանդո քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո: Ամսագրի լրագրողների հետ շփման ցանկություն արքայազնը հայտնել է ԱՄՆ դեսպանատուն կատարած այցի ժամանակ: Այնտեղ նա հանդիպել է ամսագրի լրագրողի հետ:
Հարցազրույցի շրջանակում արքայազնը ոչ միայն հայտնել է իր դիրքորոշումը, այլև լսել է համայնքի ներկայացուցիչներին:
«Ոչ ոք չպետք է ենթարկվի ծաղրի և ատելության: Երիտասարդ միասեռականները, լեսբիները և տրանսգենդերները, ում հետ շփվել եմ շնորհիվ Attitude-ի, համարձակվել են արտահայտվել և հույս ներշնչել նրանց, ովքեր ծաղրի միջով են անցնում»,- ասել է արքայազնը:
Հիշեցնենք, որ ամերիկյան Օռլանդո քաղաքում գտնվող Pulse միասեռականների ակումբում հրաձգություն էր իրականացվել, որի հետևանքով 50 մարդ էր սպանվել։ Հրաձգությունն իրականացրել էր Օմար Մատինը։











