Հերմինե Նաղդալյանի ընկերությունը Սիսիանի ճանապարհը նորոգել է առանց տենդերի
Ապրիլյան պատերազմական օրերին ի հայտ եկավ այն հանգամանքը, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, որը պարբերաբար պետբյուջեի միջոցով վերանորոգվում է, բավականին անմխիթար վիճակում է:
Կառավարությունը դիմել էր ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությանը, որ վերջինս իրականացնի վերանորոգումը:
Tert.am-ը ԱԺ գործարար փոխխոսնակից հետաքրքրվեց, թե լիովին ավարտվե՞լ է Սիսիանի ճանապարհի վերանորոգումը:
«Գնացեք, ճանապարհը տեսեք, ճանապարհը շուտ սարքած-ավարտված է»,-ի պատասխան ասաց Նաղդալյանը:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն Նաղդալյանի ընկերությունը առանց տենդերի է նորոգել ճանապարհը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Սա նախարարության հանձնարարությամբ ենք սարքել»։ Նա հավելեց, որ աշխատանքների դիմաց գումարները կառավարությունը փոխհատուցելու է որոշ ժամանակ անց:










