Երևանի Վ. Փափազյան փողոցում վրաերթի են ենթարկել 75-ամյա կնոջ, ով հիվանդանոցում մահացել է

12:37 • 16.06.16

Հունիսի 15-ին՝ ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Վիկտորյա Օսեյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվելով է հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, տուժածը հիվանդանոցում ժամը 18.40-ին գիտակցության չգալով մահացել է: 

Կատարվում է քննություն:

 

 

 

Երևանի Վ. Փափազյան փողոցում վրաերթի են ենթարկել 75-ամյա կնոջ, ով հիվանդանոցում մահացել է