Սավչենկոն քնել է Գերագույն ռադայի նիստի ժամանակ (տեսանյութ)
Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն քնել է ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: Տեսանյութը հինգշաբթի օրը հրապարակվել է Youtube-ում:
Սավչենկոյին աշխատանքի վերադարձնել է որոշել նրա կողքին նստած «Ժողովրդական ճակատ» խմբակցությունից պատգամավոր Անդրեյ Տետերուկը: Նա վերցրել է ջրով ապակե շիշը և ջուր լցրել գործընկերոջ բաժակի մեջ: Նա հավանաբար լսել է լցվող ջրի ձայնը և արթնացել:
Մարտին ռուսական դատարանը Սավչենկոյին 22 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ ռուս լրագրողներ Իգոր Կորնելյուկի ու Անտոն Վոլոշինի սպանության մեղադրանքով։
Ավելի ուշ՝ մայիսի 25-ին, Ռուսաստանը Սավչենկոյին փոխանակել է ՌԴ քաղաքացիներ Եվգենի Երոֆեևի ու Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ։ Վերջիններս ձերբակալվել էին 2015 թվականի մայիսի 16-ին՝ Դոնբասում։ Կիևում պնդում են, որ նրանք «ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության մարտիկներ են», սակայն Մոսկվան բազմիցս հերքել է դա։ Ապրիլին դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել ու ազատազրկել։










