Թայվանցի ձկնորսները շնաձկների փորից հանել են 75 ձագի (լուսանկարներ)
Թայվանցի ձկնորսներն իրենց ցանցերում հայտնված ու սատկած երկու վագրային շնաձկների որովայններից հանել են 75 հատ ձագի, որից 68-ի կյանքը հաջողվել է փրկել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դրանից հետո նորածին գիշատիչներին ուղարկել են հատուկ հետազոտական կենտրոն, որտեղ դրանք մեծանալու են մասնագետների հսկողության տակ:
Ձկնորսները, տեսնելով ցանցերում հայտնված էգ շնաձկներին, գլխի են ընկել, որ դրանք հղի են: Նրանք արագ բացել են ձկների որովայնն ու դրանցից մեկից հանել 37, իսկ մյուսից՝ 38 ձագ:

















